Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Սնունդը և առողջությունը

Մեղրաջուր՝ առողջ լինելու համար. ankakh.com

Մեղրաջուր՝ առողջ լինելու համար. ankakh.com

Մեղրի հրաշալի հատկությունների մասին խոսել ու խոսում են: Մեղրը հնագույն ժամանակներից տարբեր նպատակներով օգտագործել ու մինչ օրս էլ շարունակում ենք օգտագործել և չենք դադարում զարմանալ, թե մեղուների աշխատանքի արգասիքը բացահայտված ու դեռևս չբացահայտված օգուտների ինչ մեծ շտեմարան է: Հականեխիչ, հակասնկային, հակաբորբոքային ու բազում հակա-ներով օժտված սաթի նման թափանցիկ այս մթերքը անփոխարինելի միջոց է շատ ու շատ ախտերի բուժման համար: Անգամ նոսրացված մեղրն է հրաշքներ կատարում:

Մեղրաջուր

Շատերի համար բնական վիճակում մեղր օգտագործելն ու պարզապես վայելելը դժվար է, մինչդեռ մեղրաջուրը ևս շատ օգտակար է:

Մեղրաջուրը կօգնի նիհարել

Դրա համար պետք է մեկ թեյի գդալ մեղրը լուծել մեկ բաժակ հում (ծորակի) ջրի մեջ: Կստացվի մեղրի 30-տոկոսանոց լուծույթ, որը բաղադրությամբ նույնական է արյան պլազմային: Մեղրաջուրը, այն էլ՝ հում ջրով, բարձրացնում է այդ մթերքի որակական հատկությունները: Այն օրգանիզմում յուրացվում է արագ ու ամբողջությամբ:

Ազդեցությունը

Կարգավորում է մարսողությունը, կանոնավորում կենսականորեն կարևոր բոլոր օղակների աշխատանքը: Բարձրացնում է իմունիտետը, բուժում քրոնիկ հարբուխը, նոսրացնում ու թոքերից բնական ճանապարհով (աղիքներով) դուրս է բերում լորձը:

Ի դեպ, մարսողական համակարգի մակաբույծները չեն սիրում դեղին գույնը: Եթե դրանք ճառագայթահարվեն դեղին լույսով, էլ չեն բազմանա:

Մեղրաջրի օնությամբ մարսվում են աղիքներում գոյացած կուտակումները: Ըստ էության` կատարվում է աղիների սանացիա: Ի դեպ, մեղրաջրով կանխարգելիչ միջոցառման ժամանակ հնարավոր է գոտկատեղի շրջագծի նկատելի փոփոխություն, սակայն դա գիրանալու հետ կապ չունի, այլ մեղրաջրի շնորհիվ աղիներում մաքրության արդյունք է: Բանն այն է, որ արտաթորանքային գոյացությունները, որոնք կուտակվում են աղիքների կոնքոսկրային հատվածում, ներծծվում են այդ հեղուկով, փքվում ու փափկում, ինչի շնորհիվ հեշտությամբ են օրգանիզմից դուրս գալիս:

Այդ կերպ կատարվում է օրգանիզմի մաքրում, բարձրանում է հակամանրէային, հակավիրուսային ու հակասնկային ազդեցությունը: Կանոնավորվում է հաստ աղիքի աշխատանքը: Դա հրաշալի միջոց է աղիների միկրոֆլորան վերականգնելու և դիսբակտերիոզը վերացնելու համար:

Մեղրը նաև ջրակլանիչ հատկություն ունի, դրա շնորհիվ երիկամներն ու միզապարկը բեռնաթափվում են, հանգստանում:

Մեղրաջուրը որպես կանխարգելիչ օգտագործելու համար պետք է խմել առավոտյան քաղցած ստամոքսին` միանգամից:

Ի դեպ, մեղրաջուրը սնում է նաև դեմքի մաշկը՝ դրանով այն մաքրելու դեպքում: Դա կոսմետիկ հնագույն միջոց է, միաժամանակ՝ ամենաժամանակակիցը:

Մեղրի ու դարչինի համադրությունը մի շարք հիվանդություններ է բուժում: Չնայած մեղրը քաղցր է, որոշակի չափաբաժնով նույնիսկ շաքարախտով հիվանդներին չի վնասում: Կանադայի «Համաշխարհային նորությունների շաբաթաթերթ» ամսագրում 1995-ին մի նյութ է հրապարակվել, որում ներկայացվել է այն հիվանդությունների ցանկը, որոնց բուժման նպատակով կարելի է մեղրի ու դարչինի խառնուրդ գործածել:

Քաշի նվազում

Ամեն օր, նախաճաշից կես ժամ առաջ, քաղցած ստամոքսին ու գիշերը` քնելուց առաջ, մեղրի ու դարչինի խառնուրդը (նախապես եռացրած ու հովացրած ջրի մեջ լուծված վիճակում) կանոնավոր ընդունելու դեպքում կարող է անգամ նիհարել անհուսալի գեր մարդը, քանի որ այս խառնուրդը կանոնավոր կերպով օգտագործելու դեպքում, պարզապես, օրգանիզմում ճարպ չի կուտակվի: Խառնուրդը պետք է պատրաստել երեկոյան` քնելուց առաջ: Դրա համար 1 բաժին դարչինը և 2 բաժին մեղրը պետք է խառնել (1:2) 1 բաժակ եռացրած հովացրած ջրին, ապա թրմել փակ բերանով տարայի մեջ Մեղրն ավելացնել, երբ ջուրը հովացած կլինի (բարձր ջերմությունը քայքայում է մեղրի ֆերմենտներն ու նվազեցնում օգտակար հատկությունները:

Այդ խառնուրդի կեսը պետք է խմել քնելուց առաջ, իսկ մնացածը դնել սառնարանը` փակ բերանով: Առավոտյան խմել մնացածն` առանց տաքացնելու (ամռանը կարելի է սառնարանի սառնության կամ` սենյակային ջերմաստիճանի): Այս բաղադրատոմսին հարկ չկա ավելացնել ո՛չ կիտրոն, ո՛չ քացախ: Ի դեպ, 2 անգամից ավելի խմել խորհուրդ չի տրվում, քանի որ այն միայն քաղցած ստամոքսի դեպքում է ցանկալի ազդեցություն ունենում: Դա օգնում է գրեթե բոլորին: Բայց քաշը նվազեցնելու համար այս խառնուրդով տարվել չի կարելի: Դարչինը մեղրով մաքրում է մարսողական համակարգը, ոչնչացնում մակաբույծները, սնկերն ու մարսողությունը խափանող մյուս պատճառները, որոնք հանգեցնում են թունավոր կուտակումների (նվազեցնում է արյան հիմնային рН ռեակցիան):

Երբ բոլոր խարամներից օրգանիզմը մաքրվի, քաշի նվազման գործընթացն էլ կդադարի: Կնշանակի` եթե այլևս քաշը չի պակասում, ուրեմն խառնուրդն այլևս ավարտել է իր գործը: Այդ դեպքում պետք է այդ բուժիչ խառնուրդի քանակը նվազեցնել կամ ընդմիջում անել:

Սրտի հիվանդություններ

Ամեն օր նախաճաշին կարելի է ջեմի փոխարեն հացին մեղրի ու դարչինի մածուկ քսել, ինչը կնվազեցնի խոլեսթերինի մակարդակն արյան մեջ ու կփրկի ինֆարկտի ու կաթվածի սպառնալիքից: Մեղրի ու դարչինի խառնուրդը կանոնավոր գործածողների մոտ բարելավվում է շնչառությունը: Ամերիկայի որոշ ծերատներում նման խառնուրդ են տալիս իրենց կենվորներին ու նկատել են, որ տարիքային փոփոխությունների հետևանքները նկատելիորեն նվազել են:

Թուլություն

Վերջերս կատարված հետազոտությունները ցույց տվեցին, որ մեղրի մեջ պարունակվող շաքարը նույնպես օգտակար է ուժերի վերականգնման համար: Տարեցների մոտ այս խառնուրդի օգտագործման արդյունքում ուշադրության կենտրոնացման ու շարժունակության բարելավում է նկատվում: Հետազոտությունն անցկացնող դոկտոր Միլթոնն ասում է, որ նման խառնուրդից թեկուզ օրական կես բաժակն` առավոտյան քաղցած ստամքոսին ու կեսօրից հետո՝ 15:00-ին, երբ կենսական ուժերը սկսում են մարել, խթանում է այդ ունակությունը:

Արթրիտ

Արթրիտով տառապողներն ամեն օր, առավոտյան ու երեկոյան պետք է 1 բաժակ գոլ ջրով 2 գդալ մեղր ու 1 փոքր թեյի գդալ դարչին ընդունեն: Մասնագետներն ասում են, որ դա նույնիսկ քրոնիկ արթրիտն է բուժում: Վերջերս Կոպենհագենի համալսարանի մասնագետների անցկացրած հետազոտությամբ պարզվեց, որ մեղրի ու դարչինի ընդունման շնորհիվ արթրիտով 200 հիվանդներից 73-ի մոտ մեկ շաբաթից անցնում են ցավերը:

Խոլեսթերինի դեմ

2 ճաշի գդալ մեղրը, 3 թեյի գդալ դարչինը` 2 բաժակ գոլ ջրի հետ խառնած, ընդամենը 2 ժամում արյան մեջ 10%-ով նվազեցնում է խոլեսթերինի մակարդակը: Ինչպես և արթրիտով տառապողները, օրական այս խառնուրդից 3 անգամ ընդունելով` կարող են կարգավորել խոլեսթերինի մակարդակն անգամ քրոնիկ հիվանդները: Կանոնավոր մաքուր մեղր գործածողները հազվադեպ են խոլեսթերինի պատճառով բողոքներ ունենում:

Իմունիտետ

Ամեն օր մեղր ու դարչին գործածելը հանգեցնում է օրգանիզմի պաշտպանական ֆունկցիաների ամրապնդման: Գիտնականները հայտնաբերել են, որ մեղրը բազմաթիվ վիտամիններ ու երկաթ է պարունակում: Եվ մեղրի պարբերաբար գործածման դեպքում օրգանիզմը շատ լավ պայքարում է բակտերիալ ու վարակիչ հիվանդությունների դեմ:

Միզապարկի բորբոքում

1ճաշի գդալ դարչինը և 1 թեյի գդալ մեղրը պետք է խառնել 1 բաժակ թեթևակի գոլ ջրի մեջ. դա սպանում է միզապարկի մանրէները:

Մազաթափություն

Այս խնդրի դեպքում կարելի է մազարմատներին, լվանալուց 15 րոպե առաջ, քսել տաք ձեթի, 1 ճաշի գդալ մեղրի ու 1 թ. գդալ դարչինի խառնուրդ՝, ապա լվանալ մազերը գոլ ջրով: Դրական փոփոխությունները սպասեցնել չեն տա:

Մաշկային վարակներ

Մեղրի ու դարչինի խառնուրդը բուժում է մաշկի ախտահարված հատվածները, էկզեման, սունկը և տարատեսակ վարակները:

Պզուկներ

3 ճ.գդալ մեղրի ու 1 թ. գդալ դարչինի խառնուրդը պետք է քսել պզուկներին` քնելուց առաջ ու լվացվել հաջորդ առավոտյան, գոլ ջրով: 2 շաբաթում մաշկը կմաքրվի պզուկներից:

Միջատների խայթոցի դեմ

1 բաժին մեղրի ու 2 բաժին տաք ջրի մեջ 1 թ. գդալ դարչինի խառնուրդը դանդաղ պետք է ներմերսել խայթոցի հատվածում. ցավն անցնում է 1-2 րոպեից:

Ստամոքսի խանգարում

Դարչինի փոշին 2 ճաշի գդալ մեղրի հետ պետք է ընդունել ուտելուց առաջ. դա նվազեցնում է թթվայնությունն ու օգնում յուրացնելու անգամ դժվարամարս սնունդը: Դարչինով մեղրը անցկացնում է ստամոքսի ցավը:

Մեթեորիզմ

Հնդկաստանում ու Ճապոնիայում անցկացված հետազոտությունների համաձայն` մեղրը դարչինով օգնում է փորափքանքի պարագայում:

Ատամնացավ

1 բաժին դարչինը` 5 բաժին մեղրի հետ խառնած, պետք է դնել ցավող ատամին. կարելի է կրկնել օրական 3 անգամ, այնքան, մինչև ցավն ացնի:

Բերանի տհաճ հոտի դեմ

Հարավային Ամերիկայի բնակիչների առավոտյան առաջին գործը մեղրի ու դարչինի լուծույթով բերանը ողողելն է՝ բերանի լավ հոտն ամբողջ օրը պահպանելու համար:

Լսողության կորստի դեպքում պետք է ամեն օր առավոտյան ու երեկոյան հավասար քանակությամբ մեղր ու դարչին ընդունել:

Մրսածություն. օգնում է 1 ճաշի գդալ գոլ մեղրի ու 1/4 թեյի գդալ դարչինի խառնուրդը, որը պետք է օրական 3 անգամ ընդունել: Բուժում է ցանկացած քրոնիկ հազ, մաքրում քթանցքերն ու շնչուղիները:

Գրիպ. իսպանացի գիտնականներն ապացուցել են, որ մեղրը բնական այնպիսի տարր է պարունակում, որը սպանում է գրիպի մանրէն:

Քաղցկեղ. վերջերս Ճապոնիայում ու Ավստրալիայում մասնագետները հայտնաբերել են, որ ոսկրերի ու ստամոքսի քաղցկեղը կարելի է բուժել: Իսկ դրա համար նման ուռուցքներով հիվանդները պետք է ամեն օր 1 ճ. գդալ մեղր ու 1 թեյի գդալ դարչին ընդունեն մեկ ամիս, օրական 3 անգամ:

Երկարակեցություն. թեյը` մեղրով ու դարչինով, կանոնավոր ընդունելը դանդաղեցնում է օրգանիզմի ծերացումը:

1 գդալ դարչինը 3 բաժակ եռացրած ու հովացրած ջրով պետք է ընդունել՝ ավելացնելով 4 գդալ մեղր. խմել 1/4 բաժակ՝ օրական 3-4 անգամ: Պահպանում է մաշկի թարմությունը, փափկությունն ու դանդաղեցնում ծերացումը:

Սկզբնաղբյուր. ankakh.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ